France Football-ը կազմել է ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Առաջին տեղը բաժին է հասել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիին, ով նաև ղեկավարում է Քաթարի beIN Media Group հեռուստաընկերությունը, որը կազմակերպում է 2022 թվականի Աշխարհի գավաթը Քաթարում:
Ինչպես հաղորդվում է նյութում, ՊՍԺ-ի նախագահը գլխավորել է այս ցուցակը իր ղեկավարման և կազմակերպչական հմտությունների շնորհիվ։ Նրան հաջողվել է ֆրանսիական ակումբը դարձնել Եվրոպայի գերակումբներից մեկը գրագետ ղեկավարման շորհիվ, ինչպես նաև ազդել ՖԻՖԱ-ի որոշման վրա՝ ԱԱ 2022-ը իր հայրենիք Քաթարում անցկացնելու համար։
Ալ-Հելաիֆիին հանդիսանում է ՊՍԺ-ի նախագահը 2011թ-ից։ Այդ ընթացքում ակումբը դարձել է Ֆրանսիայի առաջնության 7-ակի չեմպիոն, և բացի այդ, նրա ղեկավարման օրոք է ՊՍԺ-ն 222 մլն եվրոյով «Բարսելոնայից» ձեռք բերել Նեյմարի տրանսֆերը, ինչը մինչ այժմ ամենաթանկարժեք տրանսֆերն է համաշխարհային ֆուտբոլում։
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն նույնպես ընդգրկվել են լավագույն եռյակում, սակայն չի նշվում, թե որ տեղերն են գրավում: Ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ամբողջական ցուցակը կհրապարակվի այսօր՝ մայիսի 19-ին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները ՊՍԺ-ի նախագահին և ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղարին կասկածում էին հանցավոր համաձայնության մեջ։