«Յուվենտուսի» նախկին հարձակվող Նիկոլա Ամորուզոն Sky Sport-ի եթերում թուրինցիների գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյին խորհուրդ է տվել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին տուգանային հարվածների ժամանակ պատ չկանգնեցնել։
«Ես նրան երբեք պատ չէի կանգնեցնի տուգանային հարվածների ժամանակ։ Ռոնալդուն վախենում է գնդակով դեմքին հարված ստանալուց, որովհետև հոգ է տանում իր իմիջի համար»,-Ամորուզոյի խոսքերն է փոխանցում Goal-ը: