Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը շնորհավորել է Բունդեսլիգային կորոնավիրուսի դադարից հետո վերսկսման առթիվ։
«Շատ ուրախ եմ, արդեն շնորհավորել եմ Բունդեսլիգայի գլխավոր տնօրենին։ Նրանք շատ կարևոր աշխատանք են արել, շատ եմ հպարտանում նրանցով։ Սա օրինակելի արարք էր»,- Տեբասի խոսքերն է փոխանցում El Partidazo-ն։
Ավելի վաղ Տեբասը հայտնել էր, որ Իսպանիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին։