Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի վերսկսված առաջնության առաջին խաղում 4-0 հաշվով ջախջախեց «Շալկեին»։
Չնայած նրան, որ խաղն անցավ առանց հանդիսականների, տանտերերը մոտեցան ծափահարելու մարզադաշտի երկրպագուական տրիբունային։
Խաղից հետո «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է տեղի ունեցածը։
-Խաղից հետո Դուք Ձեր թիմակիցների հետ մոտեցաք հարավային տրիբունային, որը հայտնի է որպես «Դեղին պատ» ու որն այսօր դատարկ էր։ Ինչո՞ւ արեցիք դա։
-Իսկ ինչո՞ւ ոչ։
-Ուզում էիք ինչ-որ հաղորդագրությո՞ւն փոխանցել դրանով։
-Այո՛։
-Ասեք, ինչի՞ մասին է խոսքը։
-Իմ երկրպագուներին, ընկերներին,- ասել է Հոլանդը beIN Sport-ի հետ զրույցում։