«Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինի խոսել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Կրիշտիանուի խաղային ձևերը փոխվել են համեմատած ավելի երիտասարդ ժամանակների։ Նա մարդասպան է։ Ավելի ուժեղ է դարձել շնորհիվ մեծ խաղերում ելույթներին։
Գուցե, փոքր թիմերի հետ խաղերում նա այնքան էլ վառ հանդես չի գալիս, բայց մեծ թիմերի դեմ՝ անհավանական է։ Ռոնալդուն ավելացնում է Չեմպիոնների լիգայում։ Զգում է խաղերի կարևորությունը։ Դա գործի է դնում նրա շարժիչը»,- Կյելինիի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն Ա Սերիայի 22 խաղում դարձել է 21 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Մյուս մրցաշարերում (Չեմպիոնների լիգա, Իտալիայի Գավաթ և Սուպերգավաթ) հարձակվողը 10 խաղում իր ակտիվում 4 գոլ ու 1 արդյունավետ փոխանցում է գրանցել։