Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը վնասվածքով է վերադարձել կարանտինից հետո։
Ակումբը հաստատել է, որ սերբ ֆուտբոլիստի աջ ոտքի ոսկորը կոտրված է։ Դեռևս հայտնի չէ, թե որքան է բաց թողնելու Յովիչը։
Հիշեցնենք, որ Լուկա Յովիչը «արքայական» ակումբի միակ ֆուտբոլիստն էր, որը կարանտինը անցկացնում էր Իսպանիայի սահմաններից դուրս։