«ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը, ով ներկայումս աշխատում է Red Bull-ում մարզական նախագծերի վրա, ասել է, որ Միլանը կապ է հաստատել նրա հետ.
«Ես կգլխավորեմ «Միլա՞նը»: Ես չեմ կարող բացառել դա: «Միլանը» կապ է հաստատել ինձ հետ, և ես դրա մասին տեղեկացրել եմ Red Bull-ին: Բանակցությունները սկսվեցին, բայց հետո դադարեցվեցին կորոնավիրուսի պատճառով: Առաջացել են ավելի կարևոր խնդիրներ»,- մեջբերում է մասնագետին Calciomercato-ն:
Ավելի վաղ 61-ամյա մասնագետն հերքել էր իր՝ «Միլանի» գլխավոր մարզիչ դառնալու մասին լուրերը։ Նա նախկինում աշխատել է նաև «Շտուտգարտում», «Հանովերում», «Շալկեում», «Հոֆենհայմում», «Կորբում» և այլ ակումբներում:
Հաղորդվում է, որ «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդ է նաև Լուչիանո Սպալետին: