«ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը, որն այս պահին զբաղեցնում է ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը, հերքել է իր՝ «Միլանի» գլխավոր մարզիչ դառնալու մասին լուրերը.
«Հիմա բանակցություններ չկան: Նախկինում եղել են տարբեր խոսակցություններ, բայց դրանք ոչ մի կապ չունեն այն ամենի հետ, ինչ գրում են ԶԼՄ-ները»,-Ռանգնիկի խոսքերը մեջբերում է MDR-ն:
Նախկինում 61-ամյա մասնագետն աշխատել է «Շտուտգարտում», «Հանովերում», «Շալկեում», «Հոֆենհայմում», «Կորբում» և այլ ակումբներում:
Հաղորդվում է, որ «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդ է նաև Լուչիանո Սպալետին:
Ա սերիայի դադարեցված առաջնությունում «Միլանը» 26 խաղից հետո ունի 36 միավոր ու զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: