«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կողմնորոշվել է, թե ովքեր կընդգրկվեն իր մարզչական շտաբում, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ՄՅՈՒ-ում իրենց աշխատանքը կշարունակեն Մայք Ֆելանը, Մայքլ Կերիկը, Կիրան Մաքքենն ու Ռիչարդ Հարտիսը, ովքեր օգնում էին «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին:
Ռանգնիկը Մանչեսթեր կհրավիրի վիդեովերլուծաբան Լարս Կորնետկային, որի հետ նա աշխատել է «Լայպցիգում», «Շալկե-04»-ում և «Հոֆենհայմում»:
Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Ռանգնիկի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակվելու մասին: Այս պահին գերմանացի մասնագետը ձևակերպում է անհրաժեշտ փաստաթղթերը: Քանի դեռ նա չի ստանա աշխատանքային վիզան, «Մանչեսթեր Յունայթեդը» կգլխավորի Մայքլ Կերիկը: