«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կարող է մնալ իր պաշտոնում: Այս մասին հայտնում է corriere della sera-ն:
Պիոլիի գլխավորությամբ «Միլանը» չի պարտվում արդեն 9 խաղ անընդմեջ:
Ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում, որ «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում Պիոլիին կարող է փոխարինել «Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը: