Ալբերտո Ջիլարդինոն նշանակվել է «Պարմայի» գլխավոր մարզիչ։ Իտալական ակումբը պաշտոնապես հայտնել է 44-ամյա մասնագետի նշանակման մասին։
Ջիլարդինոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։ Համաձայնագրում ներառված է այն ևս երկու մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։
Ջիլարդինոն որպես ֆուտբոլիստ արդեն հանդես է եկել «Պարմայում»՝ 2002-2005 թվականներին։ Այդ ընթացքում նա ակումբի կազմում անցկացրել է 116 հանդիպում և դարձել 56 գոլի հեղինակ, որից հետո տեղափոխվել է «Միլան»։
«Պարման» Ջիլարդինոյի նշանակումից առաջ բաժանվել էր Կառլոս Կուեստայից։ Իտալիայի առաջնության հինգ տուրից հետո թիմը 4 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը։




























































