Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները: Մինչև 15 տարեկանների մրցաշարում փայլուն արդյունք է գրանցել 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Պոկում վարժությունում հայ ծանրորդն անթերի է հանդես եկել՝ հաջողությամբ կատարելով երեք մոտեցում ու գլխավերևում պահելով համապատասխանաբար 112 կգ, 119 կգ և 122 կգ ծանրաձողը։ Այս վարժությունում Ավետիսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալի։
Հրում վարժությունում մեր մարզիկը շարունակել է վստահ ելույթը՝ հաջողությամբ ֆիքսելով 140 կգ, ապա նաև 146 կգ քաշն ու նվաճելով հերթական փոքր ոսկե մեդալը։
Այսպիսով, երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը կանգնել է պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին և հռչակվել մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։



























































