Հայաստանը կրկին մեդալ է նվաճում ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 115 և 122 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր:
Հրում վարժությունում 130 կգ արդյունքով նա կրկին երկրորդն էր:
Երկամարտի 252 կգ արդյունքով Հայկ Մովսիսյանը Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնն է։
65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մյասնիկ Կարապետյանը պոկեց 108 կգ ու 112 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 133 կգ ու 137 կգ: Երկամարտի 249 կգ արդյունքով` Կարապետյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում:



























































