Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին՝ խոսելով մի շարք կարևոր և հետաքրքիր թեմաների մասին։
Նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Խոսելով թիմի նախամրցաշրջանային պատրաստության մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է.
«Լավ ենք մարզվում։ Հեշտ չէ ճամփորդությունների և ժամային գոտիների փոփոխությունների հետ, բայց մենք անում ենք առավելագույնը՝ ևս մեկ մեծ մրցաշրջանի նախապատրաստվելու համար»։
Նոր մրցաշրջանի գլխավոր նպատակները
Մխիթարյանն ընդգծել է, որ միլանյան ակումբը պատրաստվում է պայքարել բոլոր հնարավոր տիտղոսների համար.
«Իրականում մենք երբեք չենք նահանջել: Նոր ենք նվաճել երկու գավաթ, հիմա կփորձենք լավագույնս հանդես գալ չորս ճակատով. այստեղ ես ներառում եմ նաև Սուպերգավաթը՝ Չեմպիոնների լիգայից բացի: Մենք չենք կարող իմանալ, թե ինչ է մեզ սպասվում ապագայում, լինում են տարիներ, երբ հաղթում ես, և տարիներ, երբ պարտվում ես: Կարևորը բոլոր մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ լինելն է, և մենք պատրաստ ենք։ Միշտ»։
Չիրականացած երազանքի մասին
Իսկ թե ինչ է պակասում իրեն կարիերայում լիակատար երջանիկ լինելու համար, Մխիթարյանն անկեղծացել է.
«Շատ բաներ կարող էի ավելին անել… Չեմպիոնների լիգան, ահա թե ինչ: Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան: Ես երկու անգամ մոտ եմ եղել դրան, գուցե վաղ թե ուշ ինձ հաջողվի»։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը և Իտալիայի գավաթը։




























































