Թուրինի «Յուվենտուսն» ակտիվացրել է ֆրանսիական «Նիցցայի» կիսապաշտպան Ժերեմի Բոգայի տրանսֆերային իրավունքները գնելու կետը։ Այս մասին պաշտոնապես հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա իվուարցի ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Գործարքի արժեքը կազմել է 4,8 միլիոն եվրո, որին կարող է ավելանալ ևս 0,8 միլիոն եվրո՝ որպես հավելավճար։
Հիշեցնենք, որ Բոգան թուրինյան ակումբին էր միացել 2026 թվականի փետրվարին՝ վարձավճարի հիմունքներով: Այդ ժամանակահատվածում նա «բյանկոներիների» կազմում բոլոր մրցաշարերում հասցրել է անցկացնել 17 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի՝ եզրային հարձակվողի շուկայական արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո։ Նախկինում Բոգան հանդես է եկել նաև անգլիական «Չելսիում» և «Բիրմինգհեմում», ֆրանսիական «Ռենում», իսպանական «Գրանադայում», ինչպես նաև իտալական «Սասուոլոյում» և «Ատալանտայում»։




























































