Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 24-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ զիջեց առաջատար «Արարատ-Արմենիային» (0-2)։
Առաջին գոլը 72-րդ րոպեին տուգանայինի խաղարկման արդյունքում գլխի դիպուկ հարվածով խփեց Ալիու Նդուրը։ Վերջնական հաշիվը ավելացված ժամանակում՝ 90+3-րդ րոպեին, ձևակերպեց նույն Նդուրը՝ դառնալով հաղթական դուբլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած միավորների քանակը հասցրեց 51-ի և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ «Ուրարտուն» 45 միավորով մնում է երկրորդ տեղում՝ հավասարվելով երրորդ տեղում ընթացող և 2 խաղ պակաս անցկացրած «Փյունիկին» (45 միավոր):
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































