Մամուլում հայտնվել է «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնի հերթական թեկնածուն: ESPN-ի փոխանցմամբ՝ Պրեմիեր լիգայի ակումբը, որը շուտով նոր սեփականատեր կունենա, կարող է գլխավորել Դորտմունդի «Բորուսիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Լուսյեն Ֆավրը: Աղբյուրը պնդում է, որ 62-ամյա շվեյցարացին դիտարկվում է որպես գերակա տարբերակ:
«Նյուքասլը» մոտ ժամանակներս պետք է ձեռք բերի Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը ՝ գահաժառանգ արքայազն Մուհամեդ Բեն Սալմանի գլխավորությամբ, ոv նախատեսում է կառուցել թոփ ակումբ: Դրա համար առաջին քայլերից մեկը պետք է լինի գլխավոր մարզչի փոփոխությունը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ այս պաշտոնի համար դիմում են Լուչիանո Սպալետին, Մասիմիլիանո Ալեգրին, Մաուրիսիո Պոչետտինոն և Քևին Քիգանը, վերջինս նույնիսկ համարվում էր գերակա տարբերակ:
2019/20 մրցաշրջանում, որը ընդհատվե է կորոնավիրուսի պատճառով, «Նյուքասլը» մարզում էր Սթիվ Բրյուսը: Նրա գլխավորությամբ թիմը 29 տուրում վաստակել է 35 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը: