Կատալոնական «Բարսելոնայի» 16-ամյա կիսապաշտպան Էբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետում։ Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է հայտնի ինսայդեր Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերով շահագրգռված են «Ասթոն Վիլան», «Բրայթոնն» ու «Նյուքասլը»։ Անգլիական ակումբները փորձում են համոզել պատանի խաղացողին տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն։
Սակայն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կտրականապես դեմ է ֆուտբոլիստի հեռանալուն։ Գերմանացի մասնագետը ցանկանում է, որ Տունկարան շարունակի իր մասնագիտական առաջընթացը «կապտանռնագույնների» ճամբարում։
Նշենք, որ Էբրիմայի գործող պայմանագրի ժամկետ կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո։
























































