Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել։ Այս անգամ պաշտոնն արդեն լքել է «Սասուոլոյի» գլխավոր մարզիչ Ալբերտո Ակվիլանին, որը թիմը գլխավորում էր 2026 թվականի հունիսից։ Այս մասին հայտնում է «ներովերդիների» պաշտոնական կայքը։
Իտալացի մասնագետը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից Ա Սերիայում կրած 5-րդ անընդմեջ պարտությունից հետո։ Ներկայումս «Սասուոլոն» 11 տուրից հետո վաստակած 8 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։
«Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել մարզչին և նրա շտաբին պրոֆեսիոնալիզմի ու գործին նվիրվածության համար, ինչպես նաև հաջողություն մաղթել հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
Հավելենք, որ Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Սասուոլոն» սեփական հարկի տակ կմրցի «Ջենոայի» հետ։


























































