Մադրիդի «Ռեալի» ձախ եզրային պաշտպան Մարկ Կուկուրելյան նշել է, թե որ թիմն է այս պահին համարում ուժեղագույնը Եվրոպայում։
«Ո՞րն է Եվրոպայի լավագույն թիմն այս պահին. «Ռեալը»։ Մենք հիանալի թափ ենք հավաքել, շատ ուժեղ կազմ ունենք։
ՊՍԺ՞-ն։ Նրանք լավ թիմ ունեն, բայց, անկեղծ ասած, ես նրանց մասնակցությամբ խաղերը չեմ դիտում։ Ինձ համար «Ռեալն» այս պահին լավագույնն է Եվրոպայում»,— 28-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Նշենք, որ Մարկ Կուկուրելյան «արքայական» ակումբ է տեղափոխվել Լոնդոնի «Չելսիից» այս տարվա ամռան սկզբին։
Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը 12 տուրից հետո վաստակած 30 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 3 միավորով։

























































