Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Բարսելոնայի» և «նարնջագույների» ազգային թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին։
«Այո՛, նա ամենաթերագնահատված խաղացողներից մեկն է։ Բայց ոչ մեզ՝ մարզիչներիս, կամ նրա թիմակիցների համար։ Նա թերագնահատված է ձեզ համար։ Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն, որ նա լավագույն կիսապաշտպանն է։ Լսեք նրանց, ովքեր ամեն օր Ֆրենկի դե Յոնգի կողքին են։
Դուք նրա հետ օրեր չեք անցկացնում, միասին չեք մարզվում, տեսնում եք նրան միայն հանդիպումների ժամանակ։ Շատերը խաղի ընթացքում գլուխ չեն հանում մարտավարությունից․ նրանք չեն նկատում, թե ինչպես է ֆուտբոլիստը լուծում մարտավարական խնդիրները, չեն տեսնում, թե ինչպես է նա առավելություն ստեղծում և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում։ Ֆրենկի դե Յոնգն ունիվերսալ խաղացող է»,- Չավիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Նշենք, որ Ֆրենկի դե Յոնգը Չավի Էռնանդեսի գլխավորությամբ «Բարսելոնայում» հանդես է եկել 2021-ից 2024 թվականներին։ Նիդերլանդցի կիսապաշտպանը իսպանացի մասնագետի ղեկավարությամբ կատալոնական ակումբում ընդհանուր առմամբ անցկացրել է 107 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































