Սաուդյան Արաբիայի առաջնության 10-րդ տուրում «Ալ-Նասրը» արտագնա խաղում 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ալ-Նաջմայի» նկատմամբ:
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ինյիգո Մարտինեսը՝ աչքի ընկնելով հանդիպման 42-րդ և 80-րդ րոպեներին: Կրիշտիանու Ռոնալդուն 7-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը, իսկ 52-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Սադիո Մանեին: Եվս մեկ գոլ իր անվան դիմաց գրանցեց Կինգսլի Կոմանը (31-րդ րոպե):
Այս խաղից հետո «Ալ-Նասրը» տոնեց իր 11-րդ անընդմեջ հաղթանակը և 58 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Ալ-Նաջման» վաստակած 8 միավորով շարունակում է մնալ վերջին հորիզոնականում:
Գոլը՝ ԱՅՍՏԵՂ



























































