Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մարզական օրացույցում առաջացած դատարկությունը լրացնելու համար, նետաձգության միջազգային ֆեդերացիան, մայիսին անցկացնելու է հեռավար մրցաշար։
Առաջին միջոցառմանը կմասնակցի ութ նետաձիգ` չորսական տղամարդ և կին։
Հաղթողը կստանա 1000, իսկ մրցանակակիրները՝ 500-ական շվեյցարական ֆրանկ։
Մրցաշարն ուղիղ եթերում հասանելի կլինի սոց ցանցերում։
Մրցաշարին կարող են մասնակցել այն նետաձիգները, ովքեր կպահպանեն առողջապահական կանոնները և կլինեն սոցիալական ապահով վայրում։