Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային ՕԽ-ը:
Ավարտվեց նետաձգության միքսդ թիմային պայքարը: Երրորդ տեղի համար խաղում Մեքսիկայի ընտրանին 5-2 հաշվով պարտության մատնեց Թուրքիային, իսկ Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց Կորեայի հանրապետությունը՝ եզրափակչում 5-3 հաշվով առավելության հասնելով Նիդերլանդների ընտրանու նկատմամբ:
Հիշեցնենք, որ այս ի սկզբանե պայքարում էին նաև Հնդկաստանի, Չինական Տայփեի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ինդոնեզիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իտալիա, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Բանգլադեշի հավաքականները: