Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Չեռնոգորիայի ընտրանուն։
Առաջին խաղակեսից հետո մեր թիմը զիջում է 1-2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացվեց ինքնագոլի արդյունքում, որը գրանցվեց պաշտպան Էրիկ Փիլոյանի անվան դիմաց։
Հայաստանի հավաքականին հաջողվեց արագ գտնել պատասխանը. 34-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Սերոբյանը՝ վերականգնելով հավասարությունը։ Հատկանշական է, որ Սերոբյանն այսօր ազգային հավաքականի կազմում անցկացնում է իր հոբելյանական՝ 30-րդ հանդիպումը։ Սակայն ընդամենը 4 րոպե անց՝ 38-րդ րոպեին, Կրստովիչը խփեց չեռնոգորցիների երկրորդ գնդակը՝ առաջին խաղակեսն ավարտելով հյուրերի հաղթանակով։
Մյուս գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
























































