Մադրիդի «Ռեալը» վերսկսել է մարզումները. Ժոզե Մոուրինյուն թիմին նախապատրաստում է մրցաշրջանի վերսկսմանը։ Իսպանական հեղինակավոր AS պարբերականն անդրադարձել է մադրիդյան ակումբի կադրային ներկայիս վիճակին և ֆուտբոլիստների ապաքինման ընթացքին։
Գլխավոր նորությունը Էդեր Միլիտաոյի վերադարձն է։ Բրազիլացի պաշտպանը, որի ապաքինումը պահանջել է ավելի քան հինգ ամիս, մարզման մի մասն արդեն անցկացրել է ընդհանուր խմբում։ Ակնկալվում է, որ նրա վերադարձը խաղադաշտ կլինի աստիճանական։
Ինչ վերաբերում է Կիլիան Մբապեին, Ֆեդերիկո Վալվերդեին և Իբրահիմա Կոնատեին, ապա նրանք երկուշաբթի՝ սեպտեբերի 28-ի մարզումն անցկացրել են մարզասրահում։
Միևնույն ժամանակ, Ֆերլան Մենդին և Ռոդրիգոն աշխատել են խոտածածկին, սակայն առանձնացված. վերականգնողական գործընթացի շրջանակում ֆուտբոլիստները կատարել են անհատական վարժություններ՝ չմիանալով ընդհանուր խմբին։
Հավելենք, որ «արքայական» ակումբն իր առաջիկա հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով «Վիլյառեալին»։


























































