Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունեց «Բրայթոնին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Մերսիսայդյան ակումբի կազմում գոլերով աչքի ընկան կիսապաշտպաններ Կերտիս Ջոնսն ու Դոմինիկ Սոբոսլայը։ Հանդիպման վերջնակետը դրեց հարձակվող Մոհամեդ Սալահը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» նվաճեց մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիր։ Մրցակցի անունը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո։
Հիշեցնենք, որ նախորդ՝ 1/32 եզրափակիչ փուլում «Լիվերպուլը» տանը 4։1 հաշվով հաղթել էր «Բարնսլիին», իսկ «Բրայթոնը» արտագնա խաղում պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Յունայթեդին» (2։1)։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ



























































