«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատասխանել է այն հարցին, թե երբ է պատրաստվում ավարտել իր ֆուտբոլային կարիերան։
– Դուք արդեն 34 տարեկան եք։ Ձեր կարծիքով՝ ևս քանի՞ մրցաշրջան կկարողանաք հանդես գալ բարձր մակարդակում։
«Այս պահին ինձ ֆիզիկապես և հոգեպես հարմարավետ եմ զգում։ Կարծում եմ՝ բավականաչափ ուժ ունեմ ևս երկու տարի խաղալու համար»։
– Սովորաբար ֆուտբոլիստի կարիերայի գագաթնակետը 27–28 տարեկանն է, ապա տեղի է ունենում անկում։ Ի՞նչն է առաջինը լինում՝ ճկունությո՞ւնը, թե՞ արձագանքը։
«Կարծում եմ՝ արձագանքը։ Մտքումդ ամեն ինչ հասկանում ես և կարծում, որ կարող ես հաղթահարել, բայց տարիքի հետ մարմինը կարող է մի փոքր ավելի դանդաղ արձագանքել»,– Բայրամյանի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։
Խորեն Բայրամյանն այժմ 34 տարեկան է։ Նա վերջին 15 տարիների ընթացքում հանդես է գալիս «Ռոստովում»։ Փորձառու ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Բայրամյանը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

























































