Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 25-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ՝ «Էնֆիլդ» մարզադաշտում, ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»: Լարված պայքարում անցած հանդիպումն ավարտվեց հյուրերի կամային հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց միայն երկրորդ խաղակեսում։ 74-րդ րոպեին Դոմինիկ Սոբոսլային առաջ մղեց մերսիսայդցիներին՝ ուրախություն պարգևելով տրիբունաներին: Սակայն Պեպ Գվարդիոլայի սաները չընկրկեցին: Խաղավարտից քիչ առաջ՝ 84-րդ րոպեին, Բերնարդու Սիլվան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Հանդիպման ելքը վճռվեց մրցավարի ավելացրած ժամանակում։ 90+3-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Էրլինգ Հալանդը՝ «քաղաքաբնակներին» պարգևելով կարևորագույն 3 միավոր:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 50 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում։ «Լիվերպուլը» 39 միավորով մնաց 6-րդ տեղում։
Հաջորդ տուրում, որը կայանալու է փետրվարի 11-ին, «Լիվերպուլը» հյուրընկալվելու է «Սանդերլենդին», իսկ «Մանչեսթեր Սիթին» տանը կխաղա «Ֆուլհեմի» հետ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































