Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ (2-2):
Հանդիպումը մեկնարկեց հյուրերի բացահայտ առավելությամբ: Արդեն 11-րդ րոպեին Ռայան Շերկին առաջ մղեց «Մանչեսթեր Սիթիին», իսկ առաջին խաղակեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին, Անտուան Սեմենյոն կրկնապատկեց առավելությունը՝ հյուրերին ընդմիջման ուղարկելով հարմարավետ 0:2 հաշվով:
Սակայն երկրորդ խաղակեսը դարձավ Դոմինիկ Սոլանկեի բենեֆիսը: «Տոտենհեմի» հարձակվողը նախ 53-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, ինչից հետո լոնդոնցիները մեծացրին ճնշումը:
Խաղի ամենատպավորիչ դրվագը գրանցվեց 70-րդ րոպեին: Սոլանկեն, ստանալով Կոնոր Գալահերի փոխանցումը, կատարեց ֆանտաստիկ, «կարիճ» տեսակի հարված՝ գնդակն ուղարկելով Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը: Այս գոլը ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլև դարձավ տուրի և, հնարավոր է, ողջ մրցաշրջանի զարդը:
Չնայած վերջնամասում երկու թիմերի կատարած փոփոխություններին և լարված պայքարին, հաշիվն այլևս չփոխվեց: «Տոտենհեմը» դրսևորեց կամային որակներ և կարողացավ փրկել խաղը 0-2 հաշվով պարտվելիս:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































