Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ կանանց Մունդիալ 2027-ի որակավորման փուլի եվրոպական գոտու վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C 6 խմբում, որտեղ մրցակիցներն են Բելառուսի և Ղազախստանի ընտրանիները։

Որակավորման փուլի խաղերը կմեկնարկեն 2026թ-ի մարտի 3-ին։




























































