Աշխարհի 2027 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման մրցաշարի C լիգայի 6-րդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0-3 հաշվով պարտվեց Բելառուսի ընտրանուն։
Հյուրերի կազմում խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեց Զարինա Կապուստինան: Երկրորդ խաղակեսում բելառուսները ևս երկու անգամ գրավեցին մեր ընտրանու դարպասը. 57-րդ րոպեին աչքի ընկավ Անաստասիա Շլապակովան, իսկ 78-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Վիկտորյա Վալյուկը:
Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին ևս կանցկացնի տանը՝ մրցելով Ղազախստանի հավաքականի հետ։
Հանդիպման տեսագրությունը.
Կանանց ԱԱ-2027-ի C լիգայի 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































