Երևանում մեկնարկել է բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է 25 երկրի ավելի քան 250 մարզիկ։ Մրցաշարը անցկացվում է «Սպորտի կառավարման կենտրոնում»։
Բացման արարողությունը ուղեկցվել է ազգային պարերով և մասնակից երկրների դրոշների շքերթով․ Հայաստանի դրոշակակիրը եղել է երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սիմոնյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը նշել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել այս մրցաշարը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն է երիտասարդների համար ցույց տալու իրենց տաղանդը և կամքը։
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը նշել է, որ Երևանը հերթական անգամ դառնում է եվրոպական բռնցքամարտի կենտրոն և ընդգծել է, որ առաջնությունը կանցնի բարձր մակարդակով։
Բացման արարողությունը՝ տեսանյութով



























































