«Լիվերպուլի» պաշտպան Ջերեմի Ֆրիմպոնգը ազդրի հետևի մկանային վնասվածք է ստացել և դուրս կմնա խաղից մինչև միջազգային հավաքականների դադարի ավարտը։ Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Առնե Սլոտը։
Անցած շաբաթ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի առաջին տուրում 4:2 հաշվով հաղթեց «Բորնմութին»։ Ֆրիմպոնգը խաղը սկսել էր հիմնական կազմում, սակայն փոխարինվել է 60-րդ րոպեին։ Միջազգային դադարը կտևի մինչև սեպտեմբերի կեսերը։
«Բժշկական անձնակազմը ճիշտ որոշում կայացրեց՝ խորհուրդ տալով փոխարինել Ֆրիմպոնգին։ Խաղից հետո ես անմիջապես նշեցի, որ փոխարինումը կապված չէր նրա խաղի որակի հետ։ Մենք նկատեցինք, որ խնդիր կա նրա ազդրի հետ։ Նա բաց կթողնի խաղերը մինչև միջազգային դադարի ավարտը։ Եթե չփոխարինեինք նրան, վնասվածքը կարող էր ավելի լուրջ լինել», – ասել է Սլոտը «Լիվերպուլի» պաշտոնական կայքին։
Ֆրիմպոնգը «Լիվերպուլ» է տեղափոխվել այս ամառ Լևերկուզենի «Բայերից» 40 միլիոն եվրոյի դիմաց։ «Կարմիրների» կազմում նա անցկացրել է երկու հանդիպում և գոլ խփել Անգլիայի Սուպերգավաթի խաղում։
Սլոտի թիմը Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում օգոստոսի 25-ին արտագնա խաղում կմրցի «Նյուքասլի» դեմ։




























































