«Զենիթի» հարձակվող Սարդար Ազմունը կարիերան կարող է Իսպանիայում շարունակել:
Corriere del Mezzogiorno-ի հաղորդմամբ, իրանցու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Նախկինում հաղորդվում էր, որ Ազմունի ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին», «Վեսթհեմն» ու «Լեսթերը»: «Զենիթը» տրանսֆերից ցանկանում է ստանալ 35 մլն եվրո:
ՌՊԼ-ի այս մրցաշրջանում Ազմունն անցկացրած 21 խաղում դարձել է 10 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: