Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է պատանեկան լիգաների վաղաժամ ավարտի մասին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հաղորդում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
4-րդ դիվիզիոնից սկսած ֆուտբոլային բոլոր մրցաշարերը վաղաժամ ավարտված են՝ հաշվի առնելով որոշ չափանիշներ, որոնք առաջ են քաշվել ֆեդերացիայի կողմից։
Նաև հաղորդվում է, որ ՖՖՖ-ի կազմակերպչական կոմիտեն առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ, որը մեծամասշտաբ ծրագիր է լինելու սիրողական ֆուտբոլի աջակցության համար երկրում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օրեր առաջ հայտարարել էր երկրում կարանտինի երկարաձգման մասին մինչև մայիսի 11-ը։