Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, որը պետք է տեղի ունենար մարտի 13-ին, հետաձգվել է, տեղեկացնում է L’Equipe-ը:
Դրանք պետք է անցկացվեին նախորդ դեկտեմբերին, սակայն, ֆեդերացիան փոխել էր ընտրության ժամկետը:
Հիշեցնենք, որ երկրում տարածվում է կորոնավիրուսի համաճարակը, ինչն էլ դարձել է հերթական հետաձգման պատճառը:
Հավելենք, որ ֆեդերացիան այժմ ղեկավարում է 78-ամյա Նոել Լե Գրայեն: Նա այդ պաշտոնը ստանձնել է 2011 թվականին: