«Շանդոն Լունենի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին, ըստ Todomercadoweb-ի, դուրս է գրվել հիվանդանոցից՝ կորոնավիրուս ախտորոշվելուց հետո:
Մարտի 22-ին հայտնի է դարձել, որ բելգիացին դրական թեստ է հանձնել կորոնավիրուսի վարակի առկայության համար: Դուրս գրվելուց հետո Ֆելաինին ստիպված կլինի ևս 14 օր անցկացնել տնային կարանտինում:
Հիշեցնենք, որ վերջերս «Միլանի» տնօրեն Պաոլո Մալդինին ևս ապաքինվել է կորոնավիրուսից: