Չինաստանի Սուպերլիգայի 1-ին տուրում կայացավ «Դալյան»-«Շանդուն Լունենգ» հանդիպումը, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-2 հաշվով:
Հանդիպման ընթացքում տանտերերը հաշվի մեջ առջևում էին 1-0 հաշվով, սակայն խաղի 79-րդ, 83-րդ և 86-րդ րոպեներին հյուրերի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հեթ-տրիկ ձևակերպեց՝ իր թիմին պարգևելով հաղթանակ։
Բելգիացի ֆուտբոլիստը բոլոր 3 գոլերը խփել է գլխով: