«Ստանդարտի» նախկին կիսապաշտպան Մարուան Ֆելաինին արձագանքել է ակումբի ևս մեկ նախկին խաղացող Աքսել Վիտցելի կոչին՝ օգնելու բելգիական ակումբին դուրս գալ ֆինանսական ծանր ճգնաժամից: Նա ևս ակումբի օգնություն կցուցաբերի, հայտնում է Nieuws Blad-ը:
Ֆելաինին ներդրումներ չի կատարելու ակումբի նախագահ Բրունո Վենանցիի ընկերությունում, որը պատրաստվում է ձեռք բերել ակումբի մարզադաշտը: Փոխարենը, Մարուանը «կարմիրներին» պարտքով կտրամադրի 3 միլիոն եվրո:
Ակումբի բյուջեի ճեղքվածքը փակելու համար «Ստանդարտին» պետք է հավաքել 12 միլիոն եվրո:
Ապրիլին բելգիական ամենատիտղոսակիր ակումբներից մեկը չկարողացավ ձեռք բերել հաջորդ մրցաշրջանի համար արտոնագիր, ինչը նշանակում է պրոֆեսիոնալ կարգավիճակից զրկում: Այնուամենայնիվ, ակումբը դիմել է Բելգիայի Սպորտի արբիտրաժային դատարան: Գործը կլսվի մայիսի 5-ին: