«Միլանի» տնօրեն Պաոլո Մալդինին ապաքինվել է կորոնավիրուսից:
Անցյալ ամիս լեգենդար ֆուտբոլիստ, այժմ ակումբի տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինիի և որդու՝ Դենիել Մալդինիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր եղել: Այս մասին հայտնել էր միլանյան ակումբի պաշտոնական կայքը:
Այժմ Gazzetta dello Sport-ը և Calciomercato-ն պնդում են, որ Մալդինին, ինչպես իր որդին, ամբողջովին ապաքինվել է վարակից:
Ավելի վաղ, «Միլանի» հարձակվող Դանիել Մալդինին՝ Պաուլո Մալդինիի որդին հայտարարել է, որ բուժվել է կորոնավիրուսից։