Ըստ Il Romanista-ի, «Ռոման» հնարավոր փոխարինող է գտել իր թիմի հարձակվող Էդին Ջեկոյին:
Հռոմեական ակումբի ընտրությունը ընկել է «Ինտերի» հարձակվող Անդրեա Պինամոնտիի վրա, ով ներկայումս հանդես է գալիս վարձավճարով «Ջենոայում»:
20-ամյա Պինամոնտիին ձեռք բերելու գործարքում կարող է ներառվել «գայլերի» խաղացող Դիեգո Պերոտին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման» ևս մեկ անգամ դիմել է «Արսենալին»՝ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու առաջարկով: