Միլանի «Ինտերի» Անդրեա Պինամոնտին վարձավճարով 2021/22 մրցաշրջանը կանցկացնի «էմփոլիի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Էմփոլին» չի ունենա տրանսֆերը ձեռք բերելու առաջնային իրավունք:
Պինամոնտիի տեղը «Ինտերում» կզբաղեցնի Անխել Կորեան, որն առաջիկա օրերի ընթացքում «Լացիոյից» կտեղափոխվի միլանյան ակումբ:
Պինամոնտին «Ւնտերի» սան է: Նախկինում նա վարձավճարով խաղացել է «Ֆրոզինոնեի» ու «Ջենոայի» կազմում: