Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Ինտերն» իր հարձակվող Անդրեա Պինամոնտիին վարձավճարով կտրամադրի «Էմփոլիին»:
Վարձավճարը նախատեսված է 1 տարով, իսկ այդ ընթացքում միլանյան թիմը կվճարի 22-ամյա հարձակվողի աշխատավարձի կեսը:
Պինամոնտին «Ինտերի» սան է: Նախկինում վարձավճարով խաղացել է «Ֆրոզինոնեի» ու «Ջենոայի» կազմում: Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 10 խաղում երիտասարդ հարձակվողը դարձել է 1 գոլի հեղինակ: