Համաշխարհային սպորտը շարունակում է հնարավոր բոլոր միջոցներով պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։
«Բորուսիա» Դորտմունդը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ակումբի տնային խաղերի մարզադաշտը՝ «Սիգնալ Իդունա Պարկը» առաջիկա օրերին ծառայելու է որպես հիվանդանոց կորոնավիրուսից տուժված քաղաքացիների համար։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առողջապահության նախարարությանն էր տրամադրել «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնը։
Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 87 հազար դեպք։ 1138 մարդ մահացել է։