Մեծ սաղավարտի մրցաշարերի եռակի չեմպիոն Էնդի Մարեյը Ռոտերդամի մրցաշարից առաջ պատմել է նախամրցաշրջանային պատրաստության մասին։
«Ես լարված եմ, ու ուզում եմ նորից հանդես գալ։ Ֆիզիկապես ես ինձ լավ եմ զգում, դա ամենակարևորն է։ Հիմա ինձ պետք է, որքան հնարավոր է շատ խաղեր խաղալ ու վերադառնալ հաղթական ճանապարհի»,-Մարեյի խոսքն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը։
Շոտլանդացի թենիսիստը պատմել է նաև, թե ինչպես է հաղթահարել կորոնավիրուսային վարակը։
«Խնդիրը ավելի շուտ հոգեբանական էր, քան թե ֆիզիկական։ Ես շատ եմ մարզվել 10 շաբաթների ընթացքում, իսկ հետո քովիդի պատճառով ինձ չէին թողնում ոչինչ անել։ Ես չէի կարող տնից դուրս գալ, ինչը, իհարկե, ազդեց իմ ֆիզիկական մարզավիճակի վրա, ինչպես նաև հոգեբանության»,-ասել է Մարեյը։