Ավելի քան մեկ տարվա դադարից հետո այսօր կորտ է վերադառնում շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը։ 39-ամյա մաեստրոն Դոհայի մրցաշարի 1/8-րդ եզրափակիչում հանդիպելու է Դենիել Էվանսին։
Ֆեդերերի վերադարձին է սպասում նաև Մեծ սաղավարտի մրցաշարերի եռակի չեմպիոն Էնդի Մարեյը․
«Ֆեդերերի կողքին ես երեխա եմ։ Եթե չլինեին Ֆեդերերը, Նադալն ու Ջոկովիչը, թենիսը շատ բան կկորցներ։ Նրանք պետք են մեզ, քանի որ լավագույնն են պատմության մեջ։
Հիմնականում ես չեմ նայում խաղեր, բայց այսօր կանեմ դա Ռոջերի համար։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես է նա շարժվում այսքան ժամանակ անց»,-Մարեյի խոսքն է մեջբերում Սեբաստիան Տորոկը։