Աշխարհի նախկին առաջին ռակետ, շոտլանդացի Էնդի Մարեյը այսօր՝ մարտի 12-ին, չորրորդ անգամ է հայր դարձել: Այս պատճառով նա չի մասնակցի ATP-500 կատեգորիայի՝ Դուբայում կայանալիք մրցաշարին:
Երեխայի սեռը դեռևս չի հաղորդվում:
Մարեյն ու իր կինը՝ Կիմ Սիրսը, ամուսնացած են 2015 թվականից: Նրանք երկու աղջիկ և մեկ տղա ունեն:
Ավելի վաղ՝ մարտի 3-ին, Ռոտերդամի մրցաշարի երկրորդ շրջանում Էնդի Մարեյը 5-7, 2-6 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Ռուբլյովին: