«Մանչեսթեր Յունայթեդի» և Իռլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, այժմ ֆուտբոլային փորձագետ Ռոյ Քինն ԱՊԼ-ի 10-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղից հետո (1:1) քննադատել է «կարմիր սատանաների» ֆուտբոլիստներին։
«Որոշ խաղացողներ կարծում են, որ ավելի լավն են, քան իրականում կան: «Յունայթեդի» ֆուտբոլիստներն ամեն առումով միջակ են: Նրանց մեջ առանձնահատուկ ոչինչ չկա»,- Քինի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» հանդիպումը կայացել է նախօրեին՝ նոյեմբերի 3-ին և ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում ՄՅՈՒ-ն 13-րդ տեղում է: Թիմը 10 խաղում վաստակել է 12 միավոր։




























































