Գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է կարիերան ավարտելուց հետո իր ծրագրերի մասին։
Մայիսի 21-ին 34-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ և կավարտի կարիերան 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո։
«Ես կշարունակեմ փոդկաստ վարել եղբորս՝ Ֆելիքսի հետ: Ես աշխատելու եմ Մադրիդի «Ռեալի» ակադեմիայում։ Սեպտեմբերին մեկնարկում է նաև Icon League-ը: Իհարկե, հիմա չեմ պատրաստվում մասնակցել 18 նախագծերի, որպեսզի զբաղված լինեմ»,- Կրոսի խոսքն է մեջբերել AS-ը։
























































